Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բուժում

Կրծքագեղձի քաղցկեղը բուժելու են սառնությամբ

Կրծքագեղձի քաղցկեղը բուժելու են սառնությամբ

Չարորակ ուռուցքների բջիջները կարելի է ոչնչացնել ցածր ջերմաստիճանի օգնությամբ: Այդ բուժգործողությունը կատարվում է 15 րոպեում և առանց ցավի: Իսրայելցի մասնագետները մշակել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման նորարարական մեթոդ:

 

Բուժգործողությունը կատարվում է ըստ Ցելսիուսի զրոյից ցածր մինչև 170 աստիճան սառեցրած չափազանց բարակ ասեղով, դրա օգնությամբ բժիշկը ուռուցքի տեղակայման հատված է  հասցնում հեղուկ ազոտը և սառեցնում է չարորակ նորագոյացությունը:

 

Գիտնականների խոսքերով, նման ձևով հնարավոր է բուժել մինչև գոլֆի գնդակի չափեր ունեցող և ավելի փոքր ուռուցքները: Մեթոդը փորձարկվել է բարորակ նորագոյացություններ ունեցող կամավոր պացիենտների վրա: Օրերս արդեն սկսվել են փորձարարությունները 30 ուռուցքաբանական հիվանդների մասնակցությամբ: 

 

Մեթոդը անզգայացում չի պահանջում, սառեցման բուժգործողությունը միով-բանիվ տևում է 15 րոպե, իսկ դրանից հետո էլ սպի չի մնում: 

 

Այսօր կրծքագեղձի քաղցկեղը բուժվում է վիրահատական եղանակով, որը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և հետագա հիվանդանոցային երկարատև բուժմամբ:

 

«Մարդկային բջիջները բաղկացած են մեծ մասամբ ջրից, այդ պատճառով էլ սառեցումը դյուրին է կատարվում: Նախկինում փորձեր էին կատարվում քաղցկեղային բջիջները ոչնչացնել  բարձր ջերմաստիճանի օգնությամբ, բայց դա չափազանց ցավոտ բուժգործողություն էր»,- նշել է մեթոդի հեղինակներից մեկը, խմբի ղեկավար Հեզի Հիմելֆարբը: Նա բացատրել է, որ սառնությունն անզգայացնող արդյունք է ապահովում, որի շնորհիվ բուժգործողությունը գրեթե առանց ցավի է կատարվում: 

 

Սարքը կիրառման համար արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ում և ընկերությունը հուսով է, որ 2013 թվականին համանման հավանության կարժանանա նաև Եվրամիությունում:

 

Ըստ վիճակագրության, Մեծ Բրիտանիայում մոտ 50 հազար կնոջ մոտ ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում: Ամեն տարի կատարվում է մոտ 39 հազար կրծքագեղձի վիրահատություն` չարորակ նորագոյացության պատճառով, դրանից հետո յուրաքանչյուր հինգերորդ կին կրկնակի վիրահատման կարիք է ունենում:

 

Իսրայելցի գիտնականները պլանավորել են ապագայում նման փորձարկումներ կատարել երիկամների, շագանակագեղձի և լյարդի քաղցկեղի բուժման ոլորտում:   

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. unimedtour.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ